Կոնֆլիկտը հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է աններդաշնակություն, պրոբլեմային վիճակ: Մարդն իր ողջ կյանքի ընթացքում  չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի կա զարգացում,փոփոխություն, մշտապես կլինի նաև կոնֆլիկտ, բախում, հակասություն:  Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Մարինե Մարգարյանը:

 

Ըստ նրա, կոնֆլիկտներն առաջանում են հնի ու նորի, վատի ու լավի, նպատակների, հետաքրքրությունների բախման հետևանքով:  Հոգեբանն առանձնացրեց կոնֆլիկտներին բնորոշ մի քանի առանձնահատկություններ: Դրանք են՝

 

Կոնֆլիկտի ընկալման ադեկվատություն: Կոնֆլիկտային իրադրությունում անհրաժեշտ է  ճիշտ ընկալել սեփական գործողությունները, մտադրությունները, դիրքերը, ինչպես նաև մյուս կողմի տեսանկյունն ու քայլերը:

 

Կոնֆլիկտող կողմերի բաց և արդյունավետ շփում: Հաղորդակցումը կօգնի լուծել կոնֆլիկտը, եթե երկու կողմերն էլ փնտրեն միջոցներ՝ փոխադարձորեն իրար հասկանալու համար:

 

Շարունակությունը` այստեղ: