Աշխարհահռչակ տենոր Լուչիանո Պավարոտիի այրու` Նիկոլետա Մանտովանիի մտահղացմամբ` Մոդենայում գործող Պավարոտիի տուն-թանգրանաը կվերածվի մուլտիմեդիա համալիրի: Ինչպես հաղորդում է իտալական "Modena Today"-ը, թանագարանում կգործի նաև ցուցասրահ, որը հնարավորություն կտա երիտսարդ տաղանդներին ներկայացումներ կամ համերգներ բեմադրել: Բացի այդ, թանգարանի հարեւանությամբ կբացվի ռեստորան և ձիարշավարան, որտեղ թանգարանի այցելուները կարող են համտեսել իտալական ճաշատեսակներ և ձի հեծնել:

 

«Միայն բեմական հագուստները, ձայնագրություններն ու նամակները բավարար չեն Պավարոտիին բացահայտելու համար: Հենց այդ նպատակով մենք որոշեցինք երգչի երկրպագուներին ներկայացնել տենորի անձնական կյանքն ու ներաշխարհը: Լուչիանոն շատ էր սիրում իտալական խոհանոց, հատկապես, սպագետի և սիրում էր ձիավարել: Հենց դա է պատճառը, որ որոշեցինք մեկ տեղում հավաքել նրա բոլոր նախասիրություններն ու մատուցել նրա երկրպագուներին: Թանգարանի այցելուները կկարողանան համտեսել սպագետին այնպես, ինչպես սիրում էր Լուչիանոն կամ վայելել մեկ բաժակ իտալական գինի` Պավարոտիի երաժշտության ներքո»,- ասել է Պավարոտիի այրին` հավելելով, որ թանգարանում շինարարական աշխատանքների ծախսերը կհոգա Պավարոտիի հիմնադրամը:

 

Մոդենայում գործող տուն-թանգարանը շատ հայտնի է և վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Տարեկան թանգարան է այցելում է մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկ և հարգանքի տուրք մատուցում աշխարհահռչակ երգչին: