Ի տարբերություն բազմաթիվ կոսմետիկ քսուքների միջոցով կատարվող մերսումների` մեղրով մերսումները հիանալի արդյունք են տալիս, քանի որ մեղրն ամբողջովին բնական նյութ է և որոշակի կենսացիկլ է ապրում մարդու մաշկի վրա` փոխում գույնը, խտությունը և այլն։

 

Որպես կանոն, մաշկի վրա քսելիս մեղրն ավելի է խտանում,որի արդյունքում մեծանում է տրորման գործակիցը և, հետևաբար, մերսման արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, մեղրն ունի հակացելյուլիտային ազդեցություն, քանի որ նպաստում է ճարպային շերտերի բարակեցմանն ու մաքրում է հյոավածքներն ավելորդ ճարպից։

 

Որոշակի տեխնիկայի կիրառության դեպքում մեղրով մերսումը կարող է լավ ազդեցություն ունենալ նաև ներքին օրգանների՝ օրինակ՝ ստամոքսի, կերակրափողի, լյարդի վրա։ Ի դեպ, մեղրով մերսումր պահանջում է մարդու մկանային և անոթային համակարգերի նախնական ադապտացիա։

 

Եթե մերսումից հետո մաշկի վրա կապտուկներ են առաջանում, դա վկայում է ոչ թե մերսման արդյունավետության մասին, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը, այլ մերսող մասնագետի ցածր որակավորման, անհմտության մասին։

 

Ճիշտ է, մեղրով մերսումը որոշակիորեն ցավոտ գործրնթաց է, սակայն այն չպետք է վերածվի տանջանքի։ Հենց դրանից խուսափելու համար էլ մարդու մարմինը մերսման ցիկլից առաջ մասնագետի հսկողությամբ նախապատրաստական փուլ է անցնում։