Life.panorama.am-ը գրում է.


Ավստրալացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի ինտելեկտուալ կարողությունների 40%-ը ժառանգական բնույթ է կրում:



Քվինսլենդի համալսարանի աշխատակիցները ուսումնասիրել են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և ԱՄՆ-ում բնակվող 6-18 տարեկան 10.000 երեխայի ԴՆԹ-ն և IQ ցուցանիշը: Պարզվել է, որ երեխաների մոտ IQ-ի առանձնահատկությունների 20-40%-ը կապված է գենետիկ գործոնների հետ (FNBP1L գենի առկայությամբ): Ընդունված է համարել, որ բարձր ինտելեկտը կապված է նուկլեոտիդ պոլիմորֆիզմի հետ, սակայն ուսումնասիրության ժամանակ գիտնականները այս խմբում որևէ գեն չեն հայատնաբերել, որը կարող էր զգալի ազդել երեխայի ինտելեկտի վրա: Ընդ որում այդ խմբի գեների համատեղ գործողությունները IQ-ի ցուցանիշները բարձրացնում են մինչև 40%:

 

 

Այդ կապի հետազոտությունը կարևոր է հատկապես այն տեսակետից, որ ինտելեկտն ազդում է կյանքի տևողության և մարդու հաջողությունների վրա: