Խիստ մայրիկների երեխաները ավելի հաջողակ են դառնում, նշվում է թերթերից մեկում: Փորձագետներն ասում են, որ ծնողների անընդհատ դժգոհությունը երեխաներին ավելի է կոփում, սակայն այսպիսի դաստիարակման համար երեխաները շատ շնորհակալ են լինում իրենց ծնողներից:
Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Էրիկա Ռասոնը մի հետազոտություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ խիստ մայրիկների երեխաներն ավելի հաջողակ են: Եվ հակառակը՝ հաջողակ մարդկանց մայրերը շատ պահանջկոտ են:
Էրիկան ասում է, որ այս հետազոտությունն ի սկզբանե վերաբերել է բարձրագույն կրթությանը: Սա պահանջում է ծնողների մեծամասնությունը, հատկապես մայրիկները:
Հետազոտությունը բացահայտել է, որ աղջիկները, ովքեր շատ պահանջկոտ մայրիկներ ունեն, ավելի քիչ հավանականությամբ ժամանակից շուտ կհղիանան:
Զարմանալի է, բայց պահանջկոտ մայրերի երեխաները շատ հաջողակ են:
Ռասոնը բացատրում է, որ շատ ժամանակ մարդիկ հաջողության են հասնում՝ կարծելով, որ անում են այն, ինչ իրենք են ցանկանում, սակայն չեն գիտակցում, որ ծնողի ազդեցության գործոնն ավելի մեծ է:
Երեխաների մեծամասնությունը խիստ մայրիկներին իրենց թշնամին է համարում: Երբեմն թվում է, թե նրանք երեխաների կյանքը դժոխքի են վերածում, սակայն երբ մեծանում են երեխաները, շնորհակալություն են հայտնում: