Թեեւ արդեն մի քանի օր է՝ բոլոր տաբլոիդներն ու լրատվամիջոցները խոսում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի բաժանման մասին, յոթամյա Նորթը, հինգամյա Սեյնթը, երեքամյա Չիկագոն եւ մեկուկես տարեկան Փսալմը մինչ այժմ տեղյակ չեն ծնողների անձնական խնդիրների մասին։
«Նրանց երեխաները ծնողներ ամուսնության խնդիրների մասին ոչինչ չգիտեն։ Նրանք սովոր են, որ ծնողները տարբեր նահանգներում են ապրում»,- հայտնել է ինսայդերը։
Նախորդ տարի ռեփերը շատ ժամանակ էր անցկացնում Վայոմինգում գտնվող ընտանեկան ռանչոյում, ուր կինն ու երեխաները պարբերաբար գնում էին նրան այցի։ Ասում են՝ Քիմը Քանյեին խնդրել է սուրբծննդյան օրերին եւս այնտեղ մեկնել, եւ նրանք տոներն առանձին են անցկացրել։ Ընդ որում, ինսայդերը նշում է, որ Քանյեն ցանկանում էր, որ իր ամբողջ ընտանիքը Վայոմինգ մեկներ, սակայն Քիմը կտրականապես դեմ էր։ Հեռուստաաստղը ցանկանում է, որ երեխաները մեծանան ու սովորեն Կալիֆոռնիայում։
Զույգի պաշտոնական ամուսնալուծությունը ժամանակի հարց է։ Զույգի մտերիմները նշում են, որ Քիմը ցանկանում է համոզվել, որ ամուսնու հոգեբանական վիճակը կարգին է (նախորդ տարի նա հայտնել է, որ Ուեսթի մոտ երկբեւեռ խանգարում է ախտորոշվել)։ Բացի այդ՝ նա շատ անհանգստացած է, թե ինչպես բաժանումը կընդունեն իրենց երեխաները։
«Նա շատ է անհանգստանում, թե ինչպես նրանց վրա կանդրադառնա իր եւ Քանյեի հնարավոր բաժանումն ու մշտական անջատ կյանքը։ Եվ նա խորհուրդ է հարցնում մյուսներից, թե ինչպես ավելի լավ կլինի վարվել»,- եզրափակել է աղբյուրը։