Tert.am-ը գրում է.

 

«Օսկարի» արարողությանը պիցցա առաքելու համար ամենամեծ թեյավճարին է արժանանում… Էդգար Մարտիրոսյանը, գրում է ABC News-ը' հայտնելով, որ միջոցառման հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը խոշոր թեյավճար է տվել պիցցայի առաքման համար:

Big Mama's and Big Poppa's Pizzeria Hollywood-ի առաքիչ Մարտիրոսյանը 1000 ԱՄՆ դոլար թեյավճար է ստացել իր աշխատանքի համար. երեկ նա պիցցա էր բերել «Օսկարի» միջոցառմանը' կերակրելով Ջուլյա Ռոբերթսին, Բրեդ Փիթին, Մերիլ Սթրիփին և այլ աստղերի' հենց հանդիսության դահլիճում:

Այսօր Մարտիրոսյանը հայտնվել է ԴեՋեներեսի հայտնի հեռուստաշոուի ժամանակ: Նա խոստովանել է, որ շոկի մեջ է եղել: Հատկապես հուզված է եղել' տեսնելով իր սիրելի դերասանուհիներից մեկին' Ջուլյա Ռոբերթսին:

Երեկ լուրեր էին տարածվել, որ Մարտիրոսյանին այդպես էլ թեյավճար չեն տվել, ինչը հայտնի հաղորդավարուհին շտկել է այսօր: Նա նախ 600, ապա 1000 դոլար է տվել հայ առաքչին:

Big Poppa's պիցերիայի գլխավոր տնօրեն Արո Աղախանյանն էլ ասել է, որ իր ու իր եղբայր Ալենի պիցցաների ցանցն այժմ շատ հայտնի է դարձել: Իսկ իր աշխատակից Մարտիրոսյանի «օսկարյան հայտնության» մասին ասել է, որ դա ամերիկյան երազանք էր: Աղախանյանն ասել է, որ իրենց վաճառքները կարող են կրկնապատկվել մոտ 20 կետերում:
Էդգարը նախկինում վարորդ է աշխատել Հոլիվուդում: