Ամերիկյան բլոգեր Դեն Բիլզերյանը, որն առավել հայտնի է ինչպես «Instagram-ի արքա», մի քանի վայրկյանի ընթացքում 1 մլն դոլար է կորցրել:

Նա խաղադրույք է կատարել, որ Դոնալդ Սերոնեն կհաղթի Քոնոր Մաքգրեգորին: Սակայն իռլանդացին 40 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ամերիկացուն:

«Գրպանի մանր փողերը լցրեցի Սերոնի վրա», գրել է Բիլզերյանն իր Instagram-ում:

 

Ավելի վաղ բլոգերը զարմացրել էր իր հետեւորդներին, հայտարարելով, որ ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ: Եվ նախագահ դառնալու ճանապարհին նա որոշել է հրաժարվել նույնիսկ կիսամերկ աղջիկներից: Նրան չի անհանգստացնում նաեւ մեկ այլ անսպասելի թեկնածուի՝ Քանյե Ուեսթի մրցակցությունը: