Style.news.am-ը գրում է.

 

Գերմանական 43-ամյա մոդել, դերասանուհի եւ UNICEF-ի բարի կամքի դեսպան Կլաուդիա Շիֆերը խոստովանել է, որ մի անգամ արաբական մի արքայազն իրեն մեկ միլիոն դոլար է առաջարկել՝ միասին ընթրելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

«Նա հարցրեց, կարո՞ղ է, արդյոք, ինձ վարձել մեկ ընթրիքի համար: Ես հրաժարվեցի, բայց գիտեմ, որ այլ մոդելներ համաձայնել են: Ինձ համար խոսքը միայն փողի մասին չէ: Ինձ համար կարեւոր է, որպեսզի կարողանամ փողոց դուրս գալ բարձր պահած գլխով եւ հպարտանալ այն ամենով, ինչ անում եմ»,- ասել է մոդելը, ով մարտին հայտնվելու է Marie Claire UK ամսագրի էջերին:

Հիշեցնենք, որ 2002 թվականին 16 ամսվա ծանոթությունից հետո Կլաուդիան ամուսնացավ բրիտանական պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Մեթյու Վոնի հետ: Ամուսնական մատանու փոխարեն Մեթյուն հարսնացուին կրիա նվիրեց: