Tert.am-ը գրում է.

 

1990-ականների հայտնի սուպերմոդել, գերմանուհի Կլաուդիա Շիֆերը վերջերս տված հարցազրույցում պատմել է, որ արաբ արքայազներից մեկը (անունը չի հրապարակվել) առաջարկել է իրեն 1.7 մլն դոլարի դիմաց 1 անգամ ընթրել իր հետ։

Ինչպես նշում է The Telegraph-ը, գեղեցկուհին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել իր մոդելային կարիերայի ծաղկման շրջանում՝ ընդգծելով, որ դա իր կյանքի ամենատարօրինակ առաջարկներից էր, որից նա հրաժարվել է։

«Այնքան տարօրինակ էր. նա հարցրեց, թե արդյոք կարո՞ղ է 1.7 մլն դոլարով վարձակալել ինձ ընթրիքի համար»,- վերհիշել է 43-ամյա մոդելը։

2002թ. Շիֆերն ամուսնացել է բրիտանացի ռեժիսոր ու պրոդյուսեր Մեթյու Վոնի հետ. նրանք ունեն 3 երեխա։