Այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրը ընտրվել է պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից:

 

Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր, և լավ գիրքն ամենացանկալի և հաճելի նվերների շարքում էր: Այսօր նպատակ կա վերականգնել այս ավանդույթը և պետք է նշել, որ ամեն տարի նկատելիորեն ավելանում է հետաքրքրությունը տոնի նկատմամբ և մասնակիցների թիվը:

 

Ամեն տարի այս տոնի առթիվ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ընթերցումներ և իհարկե, յուրաքանչյուրը կարող է այսօր անակնկալ մատուցել սիրելի կամ հարազատ մարդուն' գրքեր նվիրել: