2014-ի տիրակալներից է նաև «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը, ով այսօր հյուընկալվել էր մեր խմբագրությունում: 1990թ.-ի մայիսի 30-ին ծնված Դավթի հետ խոսել ենք նախորդ տարվա ձեռքբերումների ու հաջողությունների մասին, ինչպես նաև Ձիու տարում ծնված լինելու և այս տարվա սպասելիքների մասին:

 

- Ինչպիսի՞ն էր Օձի տարին քեզ համար:


- Ոչ լավն էր, ոչ էլ շատ վատը:


- Ո՞րն է տարվա ձեռքբերումդ:


- Ունեցա ընկերուհի. կարելի է ասել, վերջապես հասա նրան:


- Ո՞րն է տարվա անհաջողությունդ:


- Ընկերների առումով կորուստների տարի էր. երիտասարդ ընկերներ կորցրեցինք: Օձն իր օձությունն արեց:


- Հավատո՞ւմ ես աստղագուշական տեսությանը:


-Չէ, չեմ հավատում:


- Չե՞ս էլ կարդում:


- Հետաքրքրության համար կարդում եմ, բայց չեմ հավատում ու ուշադրություն չեմ դարձնում: Եթե ամսագրում աստղագուշակ է լինում, կարդում եմ…կամ համացանցով եմ հետևում, բայց դա կարող է լինել ամիսը մեկ անգամ:


- Իսկ եղե՞լ է, որ ինչ-որ բան համընկնի:


- Չէ, չի եղել: Իմ ներքին զգացողությանն ավելի շատ եմ ուշադրություն դարձնում, քան ամեն տեսակ գուշակություններին:

 

Շարունակությունը՝ այստեղ: