Սկսենք սկզբից…

-Ինչպե՞ս որոշեցիք ընտրել դերասանուհու բարդ և պատասխանատու մասնագիտությունը


-Սկզբում որոշել էի պարուհի դառնալ, որովհետև հինգ տարեկանից պարում էի: Բայց դպրոցը ավարտելուց երկու տարի առաջ դերասանական մի փոքրիկ մրցույթում մրցանակային տեղ զբաղեցրի, որը ինձ «ստիպեց»ընտրել արվեստի այս ճյուղն, ու որոշեցի ընդունվել Երևանի «Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ»:

- Իսկ պարը ինչ–որ կերպ օգնու՞մ է դերասանի մասնագիտության մեջ:


-Այո, բնականաբար, որովհետև դերասանը պետք է ունենա ճկունություն և պլաստիկա, պիտի ճիշտ քայլի բեմի վրա…դա ինձ համար շատ կարևոր հանգամանք է.. ի վերջո արվեստի բոլոր ճյուղերն էլ միմյանց հետ փոխկապակցված են:


- Իսկ Հայաստանում դժվար չէ՞ դերասանուհի լինելը, զուտ հայկական մենթալիտետի առումով:


- Սկզբնական շրջանում ամեն ինչ սրտիս մոտ ես ընդունում, բայց ժամանակի ընթացքում դառնում է սովորական, քանի որ դու արդեն ընտրել ես այդ մասնագիտութունը ու պետք է լավ կատարես քո աշխատանքը: Ճիշտ է՝ շրջապատի կարծիքը կարևոր է, սակայն պետք է հիմնվես քո սկզբունքների վրա ու փորձես չհիասթափվել:


-Կա՞ մի դեր, որ երազում ես խաղալ:


-Իհարկե, չեմ կարծում, որ կա այնպիսի դերասան, որ չունի իր երազած կերպարը… ես շատ եմ ցանկանում խաղալ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի Կատարինայի կերպարը:


- «Կինը՝որպես մասնագիտություն»… ինչպե՞ս ներգրավվեցիք այդ ներկայացման մեջ:


- Ի սկզբանե սա եղել է, ոչ թե ներկայացում, այլ հեռուստաշոու, բայց ինչ-ինչ պատճառներով որոշվեց այնպիսի ներկայացում բեմադրել, որը կարտացոլի այժմյան իրավիճակը, բայց մայր իշխանական հասարակարգում և 2018 թվականին:


-Իսկ կցանկանայիք, որ ձեր ընտանիքում տիրեր այն մթնոլորտը, որը ներկայացման մեջ է տիրում:


- Իհարկո ոչ, քանի որ, թեկուզ հենց որպես հայ աղջիկ ինձ համար անընդունելի է կնոջ դոմինանտությունը… պետք է ընտանիքի գլուխ կանգնած լինի տղամարդը' կնոջ խելացի ուղեկցությամբ:


- Ապագայի ի՞նչ պլաններ ունեք:


-Սովորում եմ Նարեկ Դուրյանի կուրսում, առաջնայինը ինձ համար ուսումն է. Նարեկ Դուրյանը դերասան է, ով իմ կարծիքով շատ բան ունի ինձ տալու… Նույնիսկ նրա Stand Up ոճը ինձ հոգեհարազատ է, ու կուզեի այդ ոճով շարունակել' իր հետ միասին: Ունեմ հեռուսատատեսային առաջարկ, մտածում եմ դրա շուրջ: Կան մի շարք այլ պլաններ ևս, որոնց մասին դեռևս չեմ ցանկանում խոսել…

 

Հարցազրույցը` Գագիկ Մամուլյանի