Life.panorama.am-ը գրում է.

 

Ամանորի նախօրեին ընդունված է ամփոփել տարվա արդյունքները: Հայտնի ԶԼՄ-ները անցկացրել էին մի շարք հարցումներ, պարզելու՝ տարվա լավագույն դերասանին, երգիչին և տարվա լավագույն երգը:

Ըստ tochka.net կայքի ամենաոճային ուկրաինացի երգչուհին Alloise-ն է: Քվեարկության արդյունքում երգչուհին հաղթել է անգամ Թինա Քերոլին, Վերա Բրժնևևային և Ջամալուին:

Կայքը նշում է, որ Alloise-ը հայտնի է բաց և ոճային հագուստով: Հայտնի է նաև, որ երգչուհին համագործակցում է ուկրաինացի դիզայներների հետ:

Հիշեցնենք, որ Alloise-ը վերջերս թողարկել է նոր երգ «Simple thing»՝ նվիրված Եվրոմայդանի իրադարձություններին: