Հայտնի է, թե ով է 2018 թվականի «Տարվա կին» Billboard ամսագրի տիտղոսին արժանացել։ Հայտնիներից ամեն տարի ամսագիրն ընտրում է՝ ում շնորհի այդ տիտղոսը։ Այս մասին գրում է womans.rambler.ru-ն։

Billboard ամասգիրը 2018 թվականի «Տարվա կին» տիտղոսին է արժանացել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեին։

 

Դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում հաղթողին կհանձնվի մրցանակը:
Գրանդեն հատկապես նկատվել է երաժշտության իր գործունեության և բարեգործության համար: Երգչուհին հայտնի է իր ակտիվ կենսակերպով, նա պայքարում է կանանց և տղամարդկանց հավասարության համար, ինչպես նաև դեմ է սեռական փոքրամասնությունների ոտնահարմանը:

Պարբերականի փոխնախագահ Ռոս Սքարանոն նշել է, որ Արիանան ունի անհրաժեշտ քաջություն և նրա հզոր բնույթի և ակտիվ հասարակական գործունեության համար էլ որոշվեց նրան հանձնել տիտղոսը: