Անշուշտ բոլորը ցանկանում են, որ գալիք տարին հաջող լինի բոլորի համար: Մենք նախապատրաստել ենք ձեզ համար նշանների մի ցուցակ, որոնք պահպանելու դեպքում Դեղին Շունը 2018-ին ձեր հանդեպ բարեհաճ կգտնվի:
1. Շունը ընկերասեր էակ է, այդ պատճառով խորհուրդ է տրվում Նոր տարին անցկացնել մեծ և ուրախ ընկերախմբով: Մտերիմների շրջապատում անցկացվող տոնը կդառնա երջանիկ ապագայի գրավականը:
2.Նոր տարին հարկավոր է դիմավորել ինչ-որ նոր հագուստով, այդ դեպքում տարին հաջող կլինի ձեզ համար: Եթե գիշերվա ընթացքում մի քանի անգամ փոխեք հագուստը, ապա ձեզ մոտ հաճախ կլինեն նորություններ:
3.Պետք չէ քնել տոնական գիշերը, թե չէ վտանգ կա, որ 2018 թվականին բաց կթողնեք բոլոր հետաքրքիր պահերը:
4. Նոր տարվա օրը պետք է տանը փող ունենաք, պարտքով չտաք և չվերցնեք: Վերադարձրեք պարտքով վերցված գումարն ու իրերը:
5. Որպեսզի ամբողջ տարին երջանիկ անցկացնեք, առաջինը պետք է տղամարդ տուն մտնի:
6. Հաջորդ տարվա գույնը դեղինն է: Այդ գույնով էլ դիմավորեք տոնը: Բացի այդ, դուք կարող եք ընտրել նաև կարմրաշագանակագույն(տեռռակոտե), ավազե և ոսկեգույն երանգներ:
- Հունվարի 1-ին մի մաքրեք տունը, որպեսզի կորուստներ չունենաք:
- Որպեսզի առատ տարի լինի, հարկավոր է տոնածառից դրամական նշաններ կախել: Այսպիսով դուք պետք է ընտրեք արժույթը, որով ցանկանում եք լինի ձեր եկամուտը:
- Եթե պատահաբար ձեր գլուխն ինչ-որ մեկը շոյի, ապա ամբողջ տարին հաջող կանցկացնեք:
- Եթե Նոր տարվա գիշերը հանկարծ շունը հաչի ձեզ վրա, նշանակում է, որ ուրիշների հետ պետք է զգույշ լինեք:
- Որպեսզի ամեն ինչ ձեր ուզածի պես գնա, ապա կեսգիշերին առաջինը կերակրեք շանը: Նաև հետևեք, թե ինչպես է նա ուտում: Այդպես հեշտ կհասնեք բարեկեցության և ստիպված չեք լինի շատ աշխատել:
- Անպայման տարին անցկացրեք հին ընկերների հետ:
Եվ վերջում. Անգնահատելի խորհուրդ: Վերհիշեք այն բոլոր հիանալի պահերը, ոչ պատահել են ձեզ հետ2017-ին, զանգ տվեք ձեր հարազատ մարդկանցև շնորհակալություն հայտնեք այդ ամենի համար: Ամեն վատ բան թողեք անցյալում և թեթև կերպով մուտք գործեք 2018 թվական: