ԼՈՒՐԵՐ.com-ն իր ընթերցողներին առաջարկում է այսօր դիտել «Ալֆա» դրամատիկական թրիլերը (2018)։

Ֆիլմն ամբողջովին բարության և դրա հետևանքների մասին է:

Դեպքերը տեղի են ունենում 20 հազար տարի առաջ, երբ մարդու համար Երկրի վրա գոյատևելը շատ դժվար փորձություն էր: Բնական տարրերը և կենդանական աշխարհի վայրի ներկայացուցիչները մարդկանց հիվանդություն և մահվան պատճառ են դառնում:

Երիտասարդ որսորդը, որի հայրը ցեղի առաջնորդն է, սովորել է աստղերի միջոցով իր տան ճանապարհը գտնելու ձևը։

Առաջին անգամ ցեղի տղամարդկանց հետ որսի գնալիս հսկայական կենդանին տղային հարվածներ հասնցելով նետում է ժայռից: Մտածելով թե որդին մեռած է՝ առաջնորդը վերադառնում է տուն:

Երիատսարդը տուն հասնելու համար մեծ ճանապարհ ունի անցնելու, որի ընթացքում էլ կյանքի անհրաժեշտ դասերն է քաղում:

Երեխայից նա վերածվում մարտիկի, դառնալով իր թշնամու լավագույն ընկերը: