Tert.am-ը գրում է.

 

Ամանորին ինչ են ցուցադրում հեռուստաընկերություններն աշխարհի տարբեր երկրներում. փորձել է պարզել style.rbc.ru-ն։

ԱՄՆ

ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբից մինչ օրս գլխավոր իրադարձությունը հեռարձակումն է Թայմս սքուերից, որը 1977-ին դարձել է Դիք Քլարքի շոուի մի մասը։ Այնտեղ երգում են, զվարճանում, սպասում հրավառությանը և ժամանակի գնդի իջեցմանը, որն ամբողջ տարի կախված է մնում շինության վերևից, գրում է style.rbc.ru-ն։

Բրազիլիա, Կոստա Ռիկա

Ինչպես և ցանկացած երկրում, որտեղ կա արև և ծով, Բրազիլիայում նույնպես հեռուստացույցին նախընտրում են լողափը՝ կենդանի համերգներով և հրավառություններով։ Նրանց համար, ովքեր լողափ չեն գնում, Globo ալիքով ցուցադրում են հայտնի երգիչ Ռոբերտ Կառլոսի ամանորյա շոուն։

«Տեղական հեռուստաալիքները կարելի է մատների վրա հաշվել, և ոչ մի ամանորյա շոու նրանք չեն պատրաստում։ Բայց փոխարենը նրանք ունեն Reloj ռադիոն, որտեղ երեկոյան ժամը 23։00-ին սկսվում է հետհաշվարկը, հնչում է լատինական երաժշտություն։ Շատերը դեկտեմբերի 30-ին մեկնում են լողափ, երաժշտություն են միացնում մեքենաներում և բուռն շփվում»,- պատմում է փաստաբան Նատալյա Կուզմինսկայան, ով մի քանի տարի է՝ ապրում է Կոստա Ռիկայում։

 

Շարունակությունը` այստեղ: