Պարզվում է' մանկական օճառները կարող են բացասաբար անդրադառնալ մանուկների մաշկի վրա: Դրանք կարող են անգամ էկզեմայի առաջացման պատճառ դառնալ, հավաստում են հետազոտողները:

Բանը այն է, որ իր կյանքի առաջին վեց շաբաթների ընթացքում երեխան անպաշտպան է վարակների նկատմամբ: Հենց այդ ժամանակ այն երեխաները, ովքեր ժառանգական նախատրամադրվածություն ունեն էկզեմայի հանդեպ, կարող են օճառներից էկզեմայով վարակվել:

Սովորաբար ալերգենների ներթափանցմանը խանգարում է մաշկի եղջերային շերտը: Սակայն էկզեմայի նախատրամադրվածությամբ երեխաների մաշկի բջիջները սովորաբար շատ ջուր են կորցնում, որի արդյունքում կնճռոտվում են' մաշկի վրա թողելով "յուրատեսակ" ճեղքեր: Իսկ դրանց մեջ կարող են անցնել բազմաթիվ գրգռիչներ:

Օճառի օգտագործումը, իր հերթին, ոչնչացնում է այն բջիջները, որոնք նոր էին սկսում ձևավորվել: Ներկայումս նորածինները և երեխաները հիմնականում օգտվում են այնպիսի լվացող միջոցներից, որոնք պարունակում են սինթետիկ բաղադրիչներ:

Ուստի հավանական է, որ մանկական օճառները ռիսկի են ենթարկում երեխաներին: