Ռուսաստանի Դաշնության դաշնային միգրացիոն ծառայությունն առանց թույլտվության գրանցման աշխատանքի համար տուգանել է ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի 9 երաժիշտներին, որոնք Սարատովում նոյեմբերի 2-ին համերգ են ունեցել, գրում է ria.ru-ն:

Միգրացիոն ծառայության աշխատակիցները նոյեմբերի 2-ին չծրագրված ստուգումներ են իրականացրել «Կրիստալ» համալիրում, որտեղ անց էր կացվում «Օկեան Էլզի» խմբի համերգը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի տարածքում երաժիշտներն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար թույլտվության փաստաթղթեր չեն ունեցել: Խմբի անդամները վարչական պատասխանատվության են ենթարկվել:

Բացի այդ, տուգանվել են նաև համերգի կազմակերպիչները՝ արտասահմանցի ներգաղթյալներին անօրինական աշխատանքի մեջ ներգրավելու համար: