Սոնա Մովսիսյանը, նույն ինքը' Սոնե Սիլվերն, օրեր առաջ իր ակումբային առաջին մենահամերգին ստացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հավաստագիր: Երգչուհին այս համերգ-քննությամբ ավարտել է “Կատարողական եւ ստեղծագործական բարձրագույն վարպետություն” լրացուցիչ կրթության դասընթացը' “Էստրադային-ջազային երգեցողություն” մասնագիտությամբ:

 

“Yans” ակումբում Սոնե Սիլվերը “Colors of Music” բենդի նվագակցությամբ կատարել է երգեր Նինո Քաթամաձեի, Քրիստինա Ագիլերայի, Ալիշա Քիզի, նաեւ Էվելինա Մակարյանի երգացանկից, իսկ համերգին նրան գնահատել են դասախոսները' Երվանդ Երզնկյանը, Արմանուշ Հակոբյանը, Դավիթ Ղազարյանը, Նարինե Զարիֆյանը եւ այլք:

 

Շարունակությունը` այստեղ: