Ճանաչված բրիտանացի դիզայներ, Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը մեղադրվում է ռասիզմի համար, քանի որ իր ցուցադրությունների ընթացքում չի հրավիրել սևամորթ մոդելների, գրում է Daily Mail-ը։

Մեղադրանքները հնչեցվել են աշխարհահռչակ սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելի ու Իմանի կողմից, ովքեր բացի Բեքհեմից ևս մի քանի անուն են նշել, որոնց թվում են Calvin Klein-ը, Donna Karan-ը, Chanel-ը, Armani-ն, Gucci-ն, Saint Laurent-ը, Roberto Cavalli-ն ու Marc by Marc Jacobs-ը։

Both Iman and Naomi - pictured here in 2001 - say that there were more black models on the catwalk when they were in their hey day of modelling in the 70s

Այժմ Քեմփբելն ու Իմանը միավորել են իրենց ուժերը և մոդելային աշխարհում ունեցած հեղինակությունը՝ այդ ոլորտում ռասիստական դրսևորումների մասին բարձրաձայնելու համար։
Iman - the Somalian supermodel and wife of David Bowie - has joined forces with Naomi Campbell to highlight the lack of models of colour currently taking to the catwalk

Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի ու Միլանի նորաձևության ոլորտի ղեկավար մարմիններին ուղղված բաց նամակում զույգը մեղադրել է առաջատար նորաձևության տներին ամեն սեզոն իրենց ցուցադրություններում ընդամենը 1 կամ 2 սևամորթ մոդել ընդգրկելու համար, ինչը, ըստ նրանց, ռասիստական մտածելակերպի վառ արտահայտում է։

Iman - the Somalian supermodel and wife of David Bowie - has joined forces with Naomi Campbell to highlight the lack of models of colour currently taking to the catwalk