Գեղեցիկ մաշկը կնոջ գրավչության գրավականն է: Ինչքան էլ մենք ծածկենք այն հագուստով, մազերով, միևնույն է, մեր բոլոր չարչարանքներն ապարդյուն կլինեն, քանի որ գունատ, անխնամ մաշկը աչքի է զարնում:

Մաշկը թարմ և գեղեցիկ պահելու համար, բացի ամենատարբեր դիմակներից, քսուքներից, պետք է օգտագործել նաև մթերքներ, որոնք նպաստում են դրան: Այս մթերքները միշտ ձեռքի տակ են, կարող եք գնել յուրաքանչյուր խանութից և բացի օգտակար լինելուց, նրանք նաև համեղ են:

Առաջին տեղում ջուրն է: Այն օրգանիզմի ճիշտ աշխատանքի աղբյուրն է: Մեր օրգանիզմի շուրջ 70 տոկոսը բաղկացած է ջրից, որը չարժե անխնա կորցնել: Որպեսզի Ձեր մաշկը լավ վիճակում լինի միշտ, շատ օգտագործեք ջուր:

Հաջորդը ավոկադոն է: Սա մեծ քանակությամբ սնուցող նյութերի աղբյուր է՝ վիտամին A, D, E, K, որոնք պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալներից, իսկ ճարպերի և սպիտակուցների միջոցով օգնում են պահպանել խոնավությունը:

Մեղրը հայտնի է նրանով, որ թուլացնում, հանգստացնում է օրգանիզմը, հանգստացնում է նաև մաշկը: Օգնում է պահպանել խոնավությունը՝ մաշկին տալով առողջ փայլ:

Կաթը, ինչպես մեղրը, օգնում է խնամված, գեղեցիկ մաշկ ունենալ: Այն նաև երիտասարդացնող ազդեցություն ունի: Խորհուրդ է տրվում կաթը խմել գոլ վիճակում և քնելուց առաջ:

Յոգուրտ. ևս մեկ մթերք, որն օգնում է խնամել մաշկը: Այն քչացնում է ծակոտիների քանակը, փայլ է հաղորդում: Յոգուրտը պարունակում է ցինկ, որը օգնում է կորյակների դեմ:

Վարսակի սնուցող հատկությունն օգտակար է ամբողջ օրգանիզմի համար, այդ թվում՝ նաև մաշկի:

Կիտրոնի հյութը համարվում է մատչելի, բայց հիանալի միջոց մաշկի խնամքի, տոնուսի պահպանման համար: Մաշկին քսելու դեպքում այն կհեռացնի մահացած բջիջները, ինչը կօգնի մաշկին առողջ գույն ստանալ:

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտներով հարուստ աղբյուր է: Դրանք պահպանում են մաշկի երիտասարդությունը, ապահովում են խոնավությունը՝ պահպանելով մաշկի էլաստիկությունը:

Կտավատի ձեթը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով: Այն օգնում է լավացնել մաշկի վիճակն առհասարակ:
Եվ վերջապես՝ կանաչ թեյ: Սա նույնպես շատ օգտակար է մաշկի համար: Այն պարունակում է հակաօքսիդանտների խմբեր, որոնք օգնում են պայքարել վնասվածքների դեմ:

Մի բաժակ կանաչ թեյ ամեն օր, և Ձեր մաշկը երիտասարդ ու առողջ կմնա երկար տարիներ: