Past.am-ը գրում է.

Մարդիկ սովորոբար առավոտյան առանց մեկ բաժակ սուրճի չեն կարողանում արթնանալ։ Նարանք սուրճը արթնանալու եւ առույգանալու լավագույն միջոց են համարում, առանց մտածելու դրա վնասակար հատկանիշների մասին։

Շատերը երբեմն չեն հավատում, որ սուրճը կարելի է փոխարինել այլ մթերքներով, որոնք ոչ միայն վնասակար չեն, այլև օգտակար են բավականին օրգանիզմի համար:

Խնձոր:

Խնձորը առավոտյան կօգնի ակտիվացնել ուղեղի աշխատանքը և օրգանիզմին էներգիա հաղորդել։

Ջուր:

Առավոտ շուտ մի քանի բաժակ ջուր խմելը նոր լիցքեր կհաղորդի և կօգնի ավելի արագ ու հեշտ արթանանալ:

Թեյ:

Թեյն էլ սուրճի նման կոֆեին է պարունակում: Այն նույնչափ էներգիա է հաղորդում մարդուն, սակայն առավել օգտակար է։

Պոպոք:

Պոպոքը հրաշալի կերպով վերականգնում է ուժերն ու նոր էներգիա հաղորդում։

Հատապտուղներ:

Մորին, ելակը եւ մնացած հատապտուղները հարուստ են վիտամիններով եւ կարող են հիանալի կերպով փոխարինել սուրճը։

Նարինջի հյութ:

Ոչինչ այնքան լավ չի արթնացնում ու ուժ հաղորդում մեր օրգանիզմին, որքան ցիտրուսային մրգերը։ Այսպես օրինակ, առավոտյան մեկ բաժակ նարնջի հյութը ոչ միայն կփոխարինի սուրճին, այլեւ C վիտամինով կհարստացնի։