Չինաստանի Շանհայ քաղաքում կինը իր եռանիվ հեծանիվով տեղափոխում է ծովային մթերքների պահեստավորման համար նախատեսված պլաստիկ արկղերը, որոնք, բարեբախտաբար, դատարկ են, գրում է Daily Mail-ը:

Չինուհին վարում է իր եռանիվը, որին ամրացված են 100-ից ավելի դատարկ արկղեր՝ հանգիստ երթեկելով այլ հեծանիվների և մոտոցիկլերի կողքին: Այս տեսարանը Չինաստանում, հավանաբար, սովորական է: Այդ արկղերը նախատեսված են ծովային մթերքներ, բանջարեղեն պահեստավորելու համար: