Ամերիակցի դերասանուհի Սանդրա Բալոքը ծնվել է 1966 թ-ի հունիսի 26-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Մայրը օպերային երգչուհի էր, հայրը' վոկալի ուսուցիչ:

Սանդրան իր մանկության տարիներն անցկացրել է Գերմանիայում, այդ ընթացքում հաճախել բալետի դասընթացների, ստացել նաև երաժշտական կրթություն, որում, իհարկե, մեծ դեր են ունեցել ծնողներից եկած երաժշտական ընդունակությունները: Գերմանիայում սովորել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ լավագույն աշակերտուհիներից մեկն էր' իր խելացիությամբ և վարքով:

600x580

Դպրոցն ավարտելուց հետո, Սանդրան թողնում է իրավաբան դառնալու իր որոշումը. մասնագիտական նոր երազանքներըն րան տանում են Նյու Յորք: Սակայն ապագա դերասանուհու երազանքը' դառնալ մոդել, այդպես էլ չիրականացավ. նա չուներ համապատասխան ֆիզիկական տվյալներ: Աղջիկը, ապրուստի միջոցներ վաստակելու համար, սկսեց աշխատել որպես մատուցողուհի' էժանագին ռեստորաններում և ակումբներում: Հենց այդ փուլում էլ, Սանդրայի մոտ առաջացավ ցանկություն' դառնալ դերասանուհի, և նա սկսեց հաճախել դերասանական վարպետության դասընթացների:

Հենց Նյու Յորքում էլ սկսվում են Սանդրայի առաջին քայլերը' որպես դերասանուհի, որտեղ նա սկսում է խաղալ թատրոնում: Սակայն Նյու Յորքում երկար չի տևում նրա ստեղծագործական կյանքը, շուտով տեղափոխվում է Լոս-Անջելես, որտեղ էլ ունենում է մեծ հաջողություններ, նկարահանվում ֆիլմերում և շուտով դառնում համաշխարհային ճանաչում վայելող դերասանուհի:

 

Իր առաջին լուրջ դերը Սանդրան ստանում է «Աշխատող աղջիկը» կոմեդիոն ժանրի հեռուստասերիալում: Ցավոք, սերիալը «երկար կյանք» չի ունենում, դերասանուհին էլ մեկնում է Կալիֆորնիա, ուր սկսում է ակտիվ հանդես գալ զանգվածային տեսարաններում: Բայց պետք է ասել, որ Սանդրային' որպես դերասանուհի սկսեցին լուրջ ընդունել և սիրել «Սիրային ըմպելիք 9» ֆիլմից հետո: Համաշխարհային ճանաչման դերասանուհին հասնում է «Արագություն» ֆիլմում ունեցած շատ հաջող դերակատարումից հետո: 1997թ-ին էլ Սանդրան նկարահանվում է «Արագություն 2»-ում: «Ես դա արել եմ միայն ռեժիսյոր Յանու դե Բոնտուի հանդեպ պարտքի զգացումից ելնելով. նա ինձ օգնել է, որ ես ճանաչված դերասանուհի դառնամ»,- խոստովանում է դերասանուհին:

600x580

Չնայած նրան, որ Սանդրային սկզբնական շրջանում օգնում է հաջողության հասնել Ջուլյա Ռոբերթսի հետ ունեցած արտաքին նմանությունը, որը նկատելի է լինում հատկապես «Արագություն» ֆիլմում, շուտով, սակայն, դերասանուհին ապացուցում է, որ ունի իր յուրահատուկ ու օրիգինալ խաղն ու ոճը: Սանդրայի մասնագիտական որակները առավել ցայտուն երևում է «Քանի դեռ դու քնած էիր» ռոմանտիկ կոմեդիայում, ուր նրա հորոսուհին' Լուսին, փրկում է գնացքի ռելսերի տակ հայտնված երիտասարդին: Ճակատագիրը Լուսիին պարգևատրում է' նա հենց նույն երիտասարդի հետ ընտանիք է կազմում: Ֆիլմում շատ վառ կերպով երևում է դերասանուհու անհատականությունը, նրա ընդունակությունը' միաժամանակ և´ թույլ, և´ ուժեղ լինելու:

Սրան հաջորդում է գերժամանակակից ֆիլմում նկարահանումը, որտեղ Սանդրան մարմնավորում է ծրագրավորողի' այստեղ էլ կարողանալով իրեն դրսևորել բոլորովին այլ կողմերով: Ֆիլմերի շարքը, ուր դերասանուհին նկարահանվում է, մեկը մյուսից հաջողված ու սիրված են դառնում, Սանդրան կարողանում է իր ռեժիսորական ընդունակաություններն օգտագործել և չդառնալ զուտ ուրիշի մտքերի կատարող:

600x580

Բազում հետաքրքրությունների թվում ինքը' դերասանուհի, առանձնացնում է պարը. «Երբ ես պարում եմ, ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ավելի ազատ եմ ու արտահայտիչ: Պաշտում եմ իսպանական ֆլամենկոն, հագուստը, որով այն պարում են»,- խոստովանում է Սանդրան:

Դերասանուհին արժանացել է «Ոսկե գլոբուս», «Օսկար» և մի շարք այլ մրցանակների: Ունի որդի, որին որդեգրել և մեծացնում է միայնակ. «Տղաս 1000 տոկոսով փոխեց իմ նպատակները»: Իսկ ամուսնությանն, ինչպես ինքն է խոստովանել, այդքան էլ կարևորություն չի տալիս. «Ինձ համար տարօրինակ է, որ աննորմալ է թվում այն կինն, ով ամուսնացած չի եղել ոչ մի անգամ, այլ ոչ թե նա, ով դա արել է մի քանի անգամ: Ես անկեղծ հարգում եմ ամուսնություն կոչվող ինստիտուտը, բայց չեմ պատրաստվում ամուսնանալ միայն նրա համար, որ ինչ-որ մեկին նորմալ կին թվամ»:

600x580

Ես կատարյալ երջանիկ եմ, իմ կյանքում կա այն ամենն, ինչի մասին ես երազել եմ:

Իմ կյանքն այնքան հիասքանչ է, որ ես ցանկություն չունեմ ժամանակի մեջ հետ գնալ, անգամ, եթե դրա համար ինձ լավ վճարեք:

Պաշտում եմ սիրային նամակներ գրել, ինչպես նաև ստանալ նամակներ, բացիկներ:

Ատում եմ հագնվել:

Ես չեմ կարող ինքս ինձ գեղեցիկ համարել:

Ես հասկացել եմ, որ անհնար է հասնել կատարելության, իսկ այն ամենին, ինչին հասնում ես, հնարավոր է պահպանել միայն շատ աշխատասիրությամբ:

Շողիկ Գալստյան