Ծիսական թուրը, որը Սադամ Հուսեյնի գրասենյակից 2003-ին վերցրել էին ամերիկացի զինվորականները, վերադարձվել է Իրաք, հայտնում է Russia Today-ը՝ The Washington Post-ին հղումով:

Ներգաղթային և մաքսային ոստիկանության (ICE) տվյալներով՝ նման առարկան չի կարող երկրից հանվել որպես ռազմական ավար, քանի որ այն ժամանակակից զենք չի համարվում: Պարբերականի տեղեկացմամբ՝ թուրը վերադարձվել է Իրաքի դեսպանի նստավայրում տեղի ունեցած փակ արարողության ժամանակ:

Նախշազարդ սառը զենքը պահվում է պատյանի մեջ, որի վրա Սադամ Հուսեյնին նվիրված արաբերեն երկտող է փորագրված: