Փոքրիկ երգիչ Միկան երևանյան սրճարաններից մեկում երեկ նշեց ծննդյան 10 ամյակը՝ ընկերների, ընտանիքի անդամների ու հարազատների հետ: Բացի ծննդյան տոնից, երգչին շնորհավորելու մեկ այլ առիթ էլ կար:

esyes.am-ի հետ զրույցում Միկայի երաժշտական պրոդյուսեր Զառա Պետրոսյանը պատմեց վերջերս Բուլղարիայում՝ Վարնայում տեղի ունեցած European children's music festival միջազգային մրցույթ-փառատոնի մասին, որին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Միկան: Ըստ Զառայի՝ փառատոնի շրջանակներում կայացել է երկու մրցույթ՝ երգի և կատարողների: Մեր փոքրիկ մասնակիցը հանդես եկավ երկուսում էլ՝ երգի մրցույթում զբաղեցնելով 3-րդ, իսկ կատարողների մրցույթում՝ 2-րդ տեղը: Նշենք, որ միջազգային այս փառատոնին Միկան հատուկ մրցանակ է ստացել՝ արժանանալով «Ամենաազդեցիկ ու արտիստիկ կատարող» կոչմանը:

Երգի մրցույթում Միկան կատարել է իր երաժշտական պրոդյուսեր Զառա Պետրոսյանի «Գիտեմ» երգը: Զառայի խոսքերով՝ առաջիկայում սպասվում են նոր մրցույթներ, հրավերներ, ինչպես նաև՝ նոր տեսահոլովակ ու երգեր:
esyes.am-ի հետ զրույցում 10-ամյա երգիչը մանկական անկեղծությամբ խոսեց իր նվիրական երազանքներից մեկի մասին. «Ուզում եմ՝ օրերից մի օր Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթում»:

esyes.am-ի անձնակազմը շնորհավորում է Միկային և ծննդյան տարեդարձի, և մրցույթում հիանալի արդյունքներ ցուցաբերելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու վճռական քայլեր երազանքի իրականացման ճանապարհին:

Միկայի հաջողությամբ ուրախացավ Սյունե Մանուչարյանը