««Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում, որին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնել իրենց հայտը սույն թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը։
Ինչպես տեղեկացնում է «Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժինը, մրցույթին մասնակցել ցանկացողները պետք հետևեն հետևյալ կանոններին.

Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի»- գրում է Tert.am-ը:

Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ:
Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը' երգի խոսքերի 25%-ի չափով:

Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:

Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը' որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ:
2008 թ-ից սկսած' կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին' միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:

Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում թույլատրելի են:

Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:

Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3), երգի խոսքերը, կատարողների անձնագրի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ:

Փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երևան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել' [email protected] հասցեին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 56-88-19 հեռախոսահամարով: