Մեկ տարվա դադարից հետո Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ այժմ արդեն հայտնի է, թե ով մրցույթում կներկայացնի Հայաստանը։

«Հայաստանը Եվրատեսիլում» ինսագրամյան էջը հայտնում է, որ երկիրը կներկայացնի 14-ամյա Մալենան։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է եւ նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։

Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաեւ սիրում է պարել եւ 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

2020թ․-ին եւս «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել Մալենան: Ավելի ուշ, սակայն, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։

news.am