«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին' ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի' մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:
Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.
1. Մերի Վարդանյան - «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)
2. Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան)
3. Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15տարեկան)- «Լուսավորական» (քաղաք Ստեփանակերտ)
4. Պետրոս Ղազարյան -«Դու-դու» (12տարեկան, քաղաք Երևան)
5. Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12տարեկան, քաղաք Երևան)
6. Կարեն Օհանյան -«Share and Like» (12տարեկան, քաղաք Երևան)
7. Կարապետ Կարապետյան -«Miracles», (13տարեկան, քաղաք Երևան)
8. Գայանե Ղազարյան- «We Are Young» (13տարեկան, քաղաք Երևան)
9. Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13տարեկան, քաղաք Երևան)
10. Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13տարեկան, քաղաք Վանաձոր)
11. Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15տարեկան, քաղաք Երևան)
12. Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (12տարեկան, քաղաք Իջևան)
Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով' 50/50 հարաբերակցությամբ:
Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:
Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին