«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի արդյունքները, հնարավոր է, փոխվեն. հաղթանակը շնորհվի Ուկրաինայի մասնակցին' Զլատա Օգնևիչին:
Այս մասին գրում է «Արմենպրեսը»' հղում անելով ուկրաինական Inpress.ua-ին: Դանիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, հնարավոր է, որակազրկվեն: Բանն այն է, որ Դանիան ներկայացնող երգի հեղինակներն ու կատարողները մեղադրվում են պլագիատի համար: Մրցույթին ներկայացված «Only Teardrops» երգը չափազանց նման է դանիական «K-Otik» խմբի երգին:
Իսկ Ադրբեջանը, ըստ որոշ աղբյուրների, չի հաշվել Ռուսաստանի օգտին քվեարկած ձայները: