Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը դեռ «Հայ սուպերսթար» նախագծից աչքի էր ընկնում իր յուրահատուկ ձայնով և տարբերվող ոճով: Նա նախագծի այն եզակի մասնակիցներից էր, ով կարճ ժամանակում նկարահանեց մի քանի տեսահոլովակ, մասնակցեց մի շարք համերգների, թողարկեց երկու ձայնասկավառակ: Բայց այս ամենը թողնելով Հայաստանում, երգչուհին մեկնեց Իսպանիա, որտեղ էլ կատարվեց նրա վաղեմի երազանքներից մեկը:

«2004-ից սկսած երկրպագել եմ թենիսիստ Ռաֆայել Նադալին և միշտ էլ մեծ ցանկություն եմ ունեցել նրան իրականում տեսնել և ներկա գտնվել նրա խաղին: Մի քանի օր առաջ վերջապես իմ այդ մեծ ցանկությունն իրականացավ, ես կարողացա ներկա գտնվել իմ շատ սիրելի Նադալի մասնակցությամբ «Barcelona Open Banc Sabadell» մրցաշարի կիսաեզրափակչին և կարողացա հիանալ նրա ցնցող խաղով և իհարկե նրանով»: