Տեղեկություններն այն մասին, որ բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին եւ նրա փեսացուն' Ջեյմս Ռայթոնը պատրաստվում են ամուսնանալ, հաստատվել է: Այս մասին տեղեկացնում է purepeople.ru-ն' նշելով, որ 28-ամյա դերասանուհին եւ 29-ամյա երաժիշտը առաջիկա հանգստյան տոներին վճռել են օրինականացնել իրենց կապը: Հարսանեկան արարողության համար նրանք ընտրել են Ֆրանսիայի Նիցցա քաղաքը:
Պետք է նկատել, որ զույգը վերջերս միշտ միասին է' չնայած համերգներին ու նկարահանումներին:
Իսկ ըստ ամերիկյան «The Sun» պարբերականի, հարսանեկան արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը: Այն կանկացվի բավականին համեստ պայմաններում: «Զույգի ծնողները եւ հարազատները հարսանիքի մասին իմացել են միայն վերջերս: Աստղերը խնդրել են հյուրերին ներկայանալ փոքր խմբերով, որպեսզի չգրավեն պապարացիների ուշադրությունը»,-հաղորդում է ամսագիրը:
Հիշեցնենք, որ վերջերս Կիրա Նայթլին Marie Claire-ին տված հարցազրույցում անկեղծացել էր. «Մենք Ջեյսոնի հետ հաճույքով ենք պատրաստվում հարսանիքին, ճիշտ է, մեզ դժվար կլինի անվանել այդ ուղղությամբ «շեղված»: Հույս ունեմ, որ չեմ վերածվի մի կնոջ, ով չափից դուրս տարվում է իր հարսանիքով' համարելով այն մարդկության պատմության կարևորագույն իրադարձությունը»: