Փոլա Սուչմանը եւ Ջենի Անդերսոնը գիրք են գրել, որում ցույց են տալիս այն 7 հիմնական սխալները, որոնք զույգերը կատարում են ամուսնական կյանքում:

1. Տնային աշխատանքների կիսում
Տնային աշխատանքները կիսելը սխալ տարբերակ է: Չի կարելի կենտրոնանալ աշխատանքները հավասարապես կիսելու վրա: Ավելի ճիշտ կլինի, որ յուրաքանչյուրն կատարի այն, ինչ կարող է:

2. Սեքսով զբաղվելու համար տրամադրության սպասել
Պետք չէ ակնկալել, որ ամուսնական կյանքում ամեն օր կլինեք նույնքան կրքոտ, որքան սկզբնական շրջանում էր: Եթե ցանկանում եք սպասել, մինչեւ սեքսով զբաղվելու ցանկություն առաջանա, ապա իմացեք, որ դա կարող է տեւել մի քանի ամիս:

Տնտեսագետ Ջորջ Լոուենսթեյնի տեսության համաձայն' սեքսով զբաղվելու 2 տարբերակ կա' ՍԱՌԸ եւ ՏԱՔ: Առաջինը. «Ես աշխատանքից տուն կգնամ, սեքսով կզբաղվեմ ամուսնուս հետ, քանի որ սիրում եմ նրան», եւ երկրորդը. «Ես ահավոր ծանր օր եմ ունեցել, աշխատանքս ահավոր է, ամուսինս ինձ նյարդայնացնում է: Սեքսով զբաղվելը բացառված է: Հիմա սերիալս կնայեմ ու կքնեմ»:

3. Ենթադրել, որ դժվարությունների հետ աշխարհը վերջանում է
Հարաբերությունները փուլերով են: Հնարավոր են վայրիվերումներ: Դրանք ոչ միայն անխուսափելի են, այլեւ առողջարար: Դուք կարողանում եք ճիշտ գնահատել այն ամենը, ինչ ունեք:

4. Արթուն մնալ' վեճը հարթելու համար
Վատ գաղափար է: Թեեւ միշտ խորհուրդ են տալիս չքնել առանց խնդիրները լուծելու, սակայն պետք էլ չէ տանջվել, կաշվից դուրս գալ գիշերվա ժամերին: Երբեմն կարելի է բարկացած անկողին մտնել: Մի քիչ հանդարտվեք: Առավոտյան, երբ երկուսդ էլ ավելի հանգստացած կլինեք, հենց այդ ժամանակ էլ խոսեք ձեր խնդիրների մասին:

5. Փորձել մտքերը կարդալ եւ նույնը պահանջել
Չի կարելի փորձել մտքեր կարդալ եւ բարկանալ այն ժամանակ, երբ սխալվել ես: Պետք է բարձրաձայնել, հարցնել եւ բացատրություն տալ' օգտագործելով բառեր, այլ ոչ թե ենթադրություններ անել:

6. Օգտագործեք դրական ժեստեր
Այս պարագայում պետք է օգտագործել տնտեսագիտական օրենքները: Պետք է ընդունել որոշ հանգամանքներ եւ զիջումների գնալ:

7. Փոքր փոփոխությունների հզոր ուժի թերագնահատումը
Խնդիրներն ավելի մեծացնելը վատ գաղափար է: Պետք է գնահատել փոքր փոփոխությունները, որոնք դրական ուղղվածություն ունեն: