Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը «6-րդ զգայարան» հաղորդման այս շաբաթվա մասնակիցն է: Հաղորդումը դեռ չի հեռարձակվել, բայց ինչպես այս հաղորդման շատ մասնակիցների դեպքում, հաղորդման անոնսից արդեն թեժ քննարկումներ է սկսվել:Life.panorama.am-ը այսօր կապ հաստատեց Լուսինեի հետ՝ փորձելով ստանալ նրա մեկնաբանությունը սկանդալային անոնսի և դրանից բխող քննարկումների վերաբերյալ:

 

«Ինձ առանձնապես չի հետաքրքրում ոչ մեկի մեկնաբանությունը կապված այդ ծրագրի հետ, հատկապես, որ անոնսի հետ կապված մենք մի փոքր խնդիրներ ունեցանք, որոնց մասին խոսել չեմ ուզում զուտ սոլիդարությունից ելնելով, ինչպես եւ չեմ խոսել նկարահանումներից հետո. մարդիկ ծրագիր են անում, ինչպես կարողանում են, այդպես էլ անում են, վարկանիշը ապահովում են, իրենց բռավո, ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ իմ ամեն մեկնաբանությունը կարող է հերթական ալիքը բարձրացնել»,- նշեց հաղորդավարուհին:

 

Շարունակությունը` այստեղ: