Երգչուհի Սիրուշոն, ով բալիկի է սպասում, Ինստագրամի իր էջում կիսվել է նոր լուսանկարով և կից գրառում կատարել:

«Այսօր արթնացա և տեսա ինչ է կատարվում համացանցում: Այնպիսի զգացողություն էր կարծես ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի: այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ, ու այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը:
Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է:

Այս տարի աշխատանքային ծրագրերս շատ են ու փորձելու եմ բոլորն իրագործել:
Բայց ընտանիքն ինձ համար առաջնահերթ է և կյանքն ինձ համար գեղեցիկ է, երբ կարողանում եմ համատեղել ու երկուսն էլ հասցնել լիարժեք անել)
Դեռ հստակ չեմ պատկերացնում ինչեր է ինձ սպասվում. քայլ առ քայլ կփորձեմ հաղթահարել»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։

Նրանք այժմ ունեն 2 որդի։ Նրանց առաջնեկի անունը Ռոբերտ է, կրտսեր որդու անունը` Միքայել։