ԱՄՆ-ում կհայտնվեն Walt Disney ընկերության բնակելի թաղամասերը։ Disney-ի Storyliving ընդհանուր անվանումով համալիրները կառուցված կլինեն հայտնի մուլտֆիլմերի լավագույն ավանդույթներով, հայտնում են ընկերության ներկայացուցիչները պաշտոնական կայքում։

«Disney-ը գրեթե մեկ դար է, ինչ ամբողջ աշխարհի մարդկանց հուզող պատմություններ է ստեղծում: Պատրաստվելով ընկերության երկրորդ դարին՝ մենք նոր հետաքրքիր միջոցներ ենք առաջարկում՝ Disney-ի կախարդանքը մեզ դիտողների հետ կիսելու համար: Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կկարողանանք մեր առաջին բնակիչներին հրավիրել իրենց սեփական համալիրները»,- ասել է Disney Parks, Experiences and Products-ի նախագահ Ջոշ Դ’Ամերոն:

Նոր Disney նախագծի մշակմանն օգնում է անշարժ գույքի BMB Development ընկերությունը: Տների գները դեռ հայտնի չեն։ Յուրաքանչյուր թաղամասում բնակիչներին կառաջարկվի միանալ ակումբին, որի անդամներին լրացուցիչ միջոցառումներ այցելելու հնարավորություն կտրվի՝ սեմինարներ, դասընթացներ եւ կամավորական նախագծեր: Այս պահին հայտնի է միայն մեկ համալիրի գտնվելու վայրը. Կոտինո թաղամասը կկառուցվի Կալիֆորնիայի Կոաչելլա հովտում գտնվող Ռանչո Միրաժ քաղաքում, որտեղ նախկինում իր ընտանիքով ապրում էր ընկերության հիմնադիր Ուոլթ Դիսնեյը։

Կոտինոն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի պոտենցիալ բնակիչների համար, սակայն համալիրի առնվազն մի հատվածը կահավորված կլինի հատուկ 55 տարեկանից բարձր մարդկանց համար: Թաղամաս տեղափոխվել ցանկացողներին տարբեր տիպի բնակարաններ կառաջարկվեն՝ խոշոր կալվածքներ, մեկ ընտանիքի համար տներ եւ բնակարաններ: Բոլոր գույքերը կգտնվեն 9.7 հա օազիսի շուրջ: Բացի այդ, Կոտինոյում տարբեր խանութներ, ռեստորաններ, ժամանցի վայրեր եւ լողափին մոտ հյուրանոց կբացվեն: