![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/246529.png&w=300&h=200&mt=1642786045)
«Լադանիվա» խումբը հաջողության է հասել միջազգային մրցանակաբաշխությունում։ Խումբը, ներկայացնելով Հայաստանը, «Music Moves Europe Awards» մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
«Music Moves Europe Awards»-ը հիմնվել է Եվրոպական միության կողմից։ Դրա նպատակն է բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին եւ աջակցել նրանց միջազգային կարիերայի զարգացման հարցում:
Մրցանակաբաշխության հաղթողներից յուրաքանչյուրը 10.000 եվրո է ստանում։ Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողի համար նախատեսվում է եւս 5․000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային կտրոն: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողի համար 5․000 եվրո գումարային մրցանակ է նախատեսված:
Ի դեպ, այս տարի մրցանակի 15 արտիստ էր հավակնում։
![](https://lurer.com/disc/21-01-22/956636958f97a68c1e2d50cc8a85df2b.jpg)