Բրիտանական One Direction խումբը American Music Awards մրցանակը նվաճել է «տարվա լավագույն արտիստը» գլխավոր անվանակարգում: Պարգևների հանձնման 42-րդ արարողությունը նոյեմբերի 23-ին կայացել է Լոս Անջելեսում, տեղեկացնում:

 

Այդ հեղինակավոր կատեգորիայում հաղթանակը վիճարկում էին նաև ավստրալացի կատարող Իգգի Ազալեան, երգչուհի Բեյոնսեն, կատարողներ Լյուկ Բրայանը, Էմինեմը, Imagine Dragons խումբը, Ջոն Լեջենդը, երգչուհի Լորդը, Քեթի Փերրին և Ֆարել Ուիլյամսը: One Direction-ը խումբը «լավագույն փոփ/ռոկ ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Midnight Memories սկավառակի համար: