Թեյլոր Սվիֆթը պատմության մեջ է մտել որպես American Music Awards-ի առավել մեծ թվով պարգևներ ստացած կատարող: Այդ մասին հայտնել Է Entertainment weekly-ն:
Երգչուհին ստացել է American Music Awards երաժշտական մրցանակի հինգ՝ սիրված տեսանյութ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք կին կատարող, ժամանակակից սիրված չափահաս կատարող, տարվա կատարող պարգևները: Նաև նա ստացել է տասնամյակի պատվավոր արտիստի կոչումը: Արձանիկների ընդհանուր թվաքանակով (29) նա առաջ է անցել նախկին ռեկորդակրից՝ Մայքլ Ջեքսոնից, որը դարձել է 24 մրցանակի դափնեկիր: