Թեեւ հոլիվուդյան կարմիր գորգերի վրա լռություն է տիրում է դերասանների ու սցենարիստների շարունակվող գործադուլների ֆոնին, երաժշտական ինդուստրիան ամբողջ ուժով հանդես է եկել այս տարվա Video Music Awards-ում (VMA):
Մոտ չորս տասնամյակ առաջ առաջին հեռարձակումից ի վեր, MTV-ի ամենամյա մրցանակաբաշխությունը հայտնի է դարձել իրենց զվարճալի ու գրավիչ կերպարներով: Այս տարի Նյու Ջերսիի «Prudential» կենտրոնում աստղերը հայտնվեցին խաբեբայական հանդերձանքով՝ սկսած Doja Cat-ի ցանցավոր Ap0cene զգեստից մինչեւ Բեբե Ռեքսայի սեւ կաշվե հագուստը՝ մինչեւ հետույք հասնող կտրվածքով:
Մեգան Թի Ստալյոնը ներկայացել էր Brandon Blackwood-ի զգեստով, իսկ «Տարվա արտիստ» անվանակարգի հավակնորդ Karol G-ն՝ ֆրանսիական Ashi Studio լեյբլի շողշողացող բեժ զգեստով: Անիտան եւս տպավորություն է թողել Schiaparelli Haute Couture վերջին աշուն/ձմեռ բարձր նորաձեւության հավաքածուից թափանցիկ, առանց ուսերին փակ զգեստով։
Ջարեդ Լետոն իր ամբողջովին սեւ հագոիստը համադրել է վամպիրային ստվերների հետ, իսկ Դեմի Լովատոն ներկայացել էչ նորաստեղծ չինական Buerlangma ապրանքանիշի կաշվե հագուստով։
Doechii-ն, որի «What It Is (Block Boy)» թրեքն առաջադրվել էր «Ամառային երգ» անվանակարգում, կրում էր շողշողացող ցանցավոր զգեստ, բրդյա ձեռնոցներ եւ Dsquared2-ի կարմիր գլխարկը։
Շակիրան՝ այս տարվա Michael Jackson Video Vanguard մրցանակի դափնեկիրը, ժամանել է Versace-ի ոսկեգույն զգեստով եւ Jimy Choo կոշիկներով:
Սելենա Գոմեսը՝ Oscar de la Renta-ի կրակոտ զգեստով։
Նիկի Մինաժն ընտրել է Barbiecore հարսանյաց զգեստ Dolce & Gabbana-ից։
Թեյլոր Սվիֆթը զարդարել է իր Versace զգեստը Արիել Սաիդիանից, Անիտա Կոյից, İTÄ-ից եւ Մարիա Թաշից ոսկյա եւ ադամանդե զարդերով։
Երգչուհի Թինաշեն ներկայացել է թափանցիկ ցանցավոր զգեստ՝ ներքնազգեստը փոխարինելով կպչուն ժապավենով։
Մոդել Էմիլի Ռատակովսկին կրում էր թափանցիկ վինտաժային Jean Paul Gaultier մաքսի կիսաշրջազգեստ եւ Melissa Kaye զարդեր։