Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի "Formation" կոմպոզիցիայի երաժշտական տեսագրությունը ճանաչվել Է «Տարվա լավագույն տեսահոլովակը» MTV Video Music Awards հեղինակավոր մրցանակների հանձնման արարողությունում: Երաժշտական տեսահոլովակների ստեղծման բնագավառում նվաճումների համար դափնեկիրների հայտարարման եւ պարգեւատրման 33-րդ արարողությունը կայացել Է օգոստոսի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն» հռչակավոր մարզահամալիրում:
Բեյոնսեի վեցերորդ ստուդիական ալբոմից "Formation" անվան ներքո երգի տեսագրությունն ընդամենն անվանակարգվել Էր վեց պարգեւների: Ամենագլխավոր անվանակարգում տեսահոլովակն առաջ Է անցել փոփ աստղ Ջասթին Բիբերի ("Sorry"), ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի ("Famous"), կանադացի Դրեյքի ("Hotline Bling") եւ բրիտանացի երգչուի Ադելի ("Hello") գործերից:
Բեյոնսեն նաեւ առաջատար Է դարձել ստացած պարգեւների թվով՝ նվաճելով ութ արձանիկ, այդ թվում՝ «Կանանց լավագույն տեսագրություն» կատեգորիայում՝ "Hold Up" երգի տեսահոլովակի համար: Վերջին գործը, մինչդեռ, այդ անվանակարգում առանց մրցանակի Է թողել Ադելի “Hello” տեսահոլովակը, որը հավակնում Էր յոթ արձանիկների՝ ավելին, քան այս տարի ցանկացած այլ տեսահոլովակ: Իսկ արդյունքում բրիտանուհին մնացել Է առանց պարգեւի:
«Տղամարդու լավագույն տեսահոլովակ» Է ճանաչվել շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսի տեսահոլովակը նրա "This Is What You Came For" կոմպոզիցիայի հիման վրա: «Լավագույն նոր կատարող» կատեգորիայում հաղթանակը բաժին Է հասել ամերիկյան DNCE փոփ-ռոք խմբին, իսկ «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» անվանակարգում Դրեյքին հավասարը չի եղել ("Hotline Bling"): Երաժշտական կարիերայի բնագավառում նվաճումների համար Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակը շնորհվել Է ռիթմ-ն-բլյուզ ոճում բարբադոնցի կատարող Ռիհաննային:
Այս տարի պարգեւների համար պայքարը ծավալվել Էր 17 անվանակարգերում: Ընդամենը գրեթե երեք ժամ տեւած արարողության ընթացքում բեմ են դուրս եկել շուրջ մեկ տասնյակ տարբեր կատարողներ, այդ թվում՝ Բեյոնսեն, Ռիհաննան եւ Արիանա Գրանդեն: Սակայն ամենասպասվածը ամերիկուհի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հայտնվելն Էր, որը վերջին անգամ MTV VMA-ում ելույթ Է ունեցել ինը տարի առաջ: Այս անգամ 34-ամյա երգչուհին բեմ Էր դուրս եկել ռեփեր G Eazy-ի հետ, որի հետ միասին կատարեց Make Me սինգլը իր նոր ալբոմից:
MTV Video Music Awards մրցանակը MTV երաժշտական հեռուստաալիքի կողմից սահմանվել Է 1984 թվականին՝ հետագայում դառնալով ամենահեղինակավոր պարգեւներից մեկը երաժշտական տեսագրությունների ստեղծման ոլորտում: Դրա դափնեկիրներին ավանդաբար արձանիկներ են հանձնում աստղանավորդի տեսքով՝ սկաֆանդրով ու դրոշով, որի վրա պատկերված Է հեռուստաալիքի լոգոտիպը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: