«Մանկական Նոր ալիք 2014»-ին Հայաստանը ներկայացնող Դավիթ Վարդանյանի մասին ESem.am-ըպատմել է իր ընթերցողներին ու հայտնել, որ նա արդեն Արտեկում է: 12 ամյա երգչի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը ESem.am-ին հայտնեց, որ արդեն սկսվել է քվեարկությունը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար:

 

 

Մեր մասնակցին այս անվանակարգում հաղթած տեսնել ցակացողները Հայաստանից կարող են NW101 բովանդակությամբ նամակ ուղարկել 2468 կարճ համարին (sms-ի արճեքը 290 դրամ է): Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են նույն հաղորդագրությունն ուղարկել իրենց երկրի համար նախատեսված կարճ համարին:

 

Ռուսաստանում գործում է 1880 կարճ  համարը, Բելառուսում՝ 3322 , Ուկրաինայում՝ 6907, Մոլդովայում՝ 3366, Վրաստանում՝ 93334, Տաջիկստանում՝ 3020 Ղազախստանում՝  1212, Ղրղզստանում՝ 9686, Լատվիայում՝ 144, Լիտվայում՝ 1394, Էստոնիայում՝ 14401: Քվեարկությունը կտևի մինչև օգոստոսի 18-ը, ժամը՝ 14-ը:

 

 

Գրիգորից տեղեկացանք, որ նախապատրաստական ընթացքն անցնում է լարված ու հետաքրքիր: Ցավոք, այս օրերին մեր ներկայացուցիչը մի քիչ մրսել է ու վատառողջ է, սակայն Գրիգորը հույս հայտնեց, որ ամեն բան լավ կլինի:

 

Մրցույթից 2 օր առաջ փոխել են Դավթի երգը: Ավելի վաղ նրա երաժշտական պրոդյուսերը մեզ ասել էր, որ պատանի երգիչը ներկայանալու է իր «Լուսավորական» երգով, սակայն այս մրցույթի կանոնների համաձայն հնարավոր է փոփոխություն լինի համերգից անգամ մեկ օր առաջ: Գրիգորի խոսքով՝ մասնակիցները նախապես պայմանագիր են ստորագրել, ըստ որի, պարտավորվել են ենթարկվել մրցույթի կանոններին՝ թե՛ երգերի, թե՛ հագուստի, թե՛ շոուի ընտրության հարցում: 

 

Այսպիսով՝ 2 օր առաջ որոշվել է, որ Դավիթը պետք է ներկայանա Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» ստեղծագործությամբ: «Մենք արդեն տրամադրվել էինք, որ պետք է ներկայանանք «Լուսավորական» երգով, բայց իմանալով այս մրցույթի անկանխատեսելիությունը՝ պատրաստ էինք նաև այս երգին»,- ասաց Գրիգորը:

Մրցույթը կմեկնարկի վաղը, սակայն հայկական հեռուստատեսությամբ կցուցադրվի մի քանի օրից:

 

 

ESem.am-ը հաջողություն է մաղթում մեր մասնակցին:)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը