«Մանկական նոր ալիք» մրցույթի պաշտոնական կայքում մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակի համար քվեարկությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, մեր երկիրն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանի համար հնարավոր է քվեարկել նաև Հայաստանից՝ 2468 համարին ուղարկելով NW101 տառերով և թվերով SMS հաղորդագրություն: Քվեարկությունը կտևի մինչև օգոստոսի 18-ին:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը նախատեսել է «Twelve Thirteen Jewellery» ընկերությունը: Այն կհանձնվի «Մանկական նոր ալիք» մրցույթի փակման արարողության ժամանակ:
«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվեն մրցանակաբաշխության, բացման ու փակման հանդիսավոր արարողություններ: Դավիթը մրցութային առաջին օրը՝ օգոստոսի 16-ին, հանդես կգա 10-րդ, երկրորդ օրը՝ 17-ին՝ առաջին համարի ներքո:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի:
Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը
պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին:
2008 թվականից սկսած` ամեն տարիանցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը
տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: