«Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը մրցութային առաջին օրը՝ օգոստոսի 16-ին հանդես կգա 10-րդ, երկրորդ օրը՝ 17-ին՝ առաջին համարի ներքո:


Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը  նշեց, որ Ղրիմում անցկացվել է վիճակահանություն, և պարզ է դարձել, թե մասնակից երկրների ներկայացուցիչները որ համարների ներքո են հանդես գալու:


«Ինչ-որ տեղ ափսոսում եմ, որ երկրորդ օրն առաջին համարի ներքո հանդես կգանք, սակայն չեմ կարծում, որ դա ինչ-որ որոշիչ դեր կխաղա: Իհարկե, նախընտրելի համար չէ, բայց ոչինչ: Լավ է, որ գոնե երկրորդ օրն է»,- նշեց Գրիգոր Կյոկչյանը:

 

Դավթի երաժշտական պրոդյուսերն ընդգծեց, որ մրցույթի հայ պատվիրակը փոքր-ինչ հիվանդ է: «Ամենուր օդափոխիչներ են միացված, երեխաները պարային փորձերն անելուց հետո քրտնում են, մրսում և հիվանդանում: Շատերն են հիվանդացել: Պիտի փորձենք հաղթահարել սա: Այսօր հիվանդության պատճառով Դավիթը բաց է թողել փորձը, որովհետև կոկորդն ուռել էր և դժվարությամբ էր երգում»,-հավելեց Գրիգորը՝ նշելով, որ, չնայած այդ փաստին, Դավիթը մնում է մրցույթի լավագույն հնգյակի շարքում:

 

Գրիգոր Կյոկչյանը հավելեց նաև, որ մրցույթի կազմակերպիչները փոխել են Դավթի երգերից մեկի գործիքավորումը:  «Որոշված էր, որ առաջին՝ «Երկրի հիթի օր»-վա ժամանակ Դավիթը հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» երգով, որը ներկայացրել էր հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի  նախընտրական փուլում: Փոխվել է այս երգի գործիքավորումը, քանի որ այն այնքան էլ չէին հավանել: Պիտի կարողանանք ընտելանալ այդ գործիքավորմանը: Երկրորդ օրն, ամենայն հավանականությամբ, կհնչի Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգը: Այդ երգերն, ըստ մեր այսօրվա տվյալների, վերջնական են և կներկայացվեն մրցույթում»,-եզրափակեց երաժշտական պրոդյուսերը:

 

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարիԱռաջին մրցույթը տեղի է ունեցե լ2002 թվականին ՅուրմալայումՄրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ըորի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: 

«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական

 կենտրոնում օգոստոսի 5-19-ըԲուն մրցույթը տեղի կունեն ա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նորալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերինկանցկացվեն մրցանակաբաշխությանբացման ու փակման հանդիսավոր արարողություններ:

 

«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է

 Ռոզա Գրիգորյանը