Շատ մարդիկ ճիշտ չեն ընդունում վիտամինները, ինչը կարող է հանգեցնել մի ամբողջ շարք խնդիրների։ Այդ սխալներից ամենատարածվածները նշել է բժիշկ-սննդաբան եւ էնդոկրինոլոգ Անաստասիա Տարասկոն (Ռուսաստան)։ Նրա խորհուրդները հրապարակում է «Վերչերնյայա Մոսկվա»-ն։

Մարդիկ վիտամինները լուրջ չեն ընդունում

Շատ մարդիկ վիտամինները լուրջ չեն ընդունում եւ չեն հասկանում, որ վիտամինները նույնպես հակացուցումներ ունեն։ Հաճախ մարդիկ գերազանցում են կանխարգելիչ չափաբաժինը առանց մասնագետների խորհրդի, ինչն, իհարկե, անել չի կարելի։

Մարդիկ վիտամինները չհամակարգված են ընդունում

Շատ մարդիկ վիտամինները չհամակարգված են ընդունում՝ չմտածելով դրանց համադրելիության մասին։

Եթե մարդն, օրինակ երկաթի պակաս ունի, ապա կոմպլեքս վիտամիններով այն երբեք չի լրացնի։ Պետք է առանձին երկաթ ընդունել վիտամին С-ի հետ, որպեսզի յուրացվելիությունն ուժեղանա։ Չարժե համադրել երկաթն այլ միկրոտարրերի հետ։ Օրինակ, կալցիումի կամ մագնիումի հետ»,- ասել է սննդաբանը։

Բացի այդ, տարբեր ժամանակների համար խորհուրդ է տրվում խմել տարբեր վիտամիններ։ Օրինակ, ձմռանը պետք է խմել վիտամիններ C եւ D, բայց ամռանը, երբ շատ բանջարեղեն եւ մրգեր կան, կարելի է ընդմիջում տալ, եթե, իհարկե, կոնկրետ դեպքում բժշկական ցուցումներ չկան։

Մարդիկ իրենք են իրենց վիտամիններ նշանակում

Շատ մարդիկ հաճախ իրենք են իրենց վիտամիններ «նշանակում» տարբեր ախտանշանների դեպքում։

«Եթե ինչ-որ բողոքներ կան ցանկացած համակարգի կողմից, ապա ավելի լավ է գնալ բժշկի եւ ստուգվել։ Զգուշությունը վիտամինների պարագայում հարկավոր է նաեւ ալերգիա ունեցող մարդկանց, հղիներին եւ կերակրող մայրերին»,- ասել է մասնագետը։

Մարդիկ կարծում են, թե կարող են սննդից անհրաժեշտ ամեն ինչ ստանալ

Չորրորդ սխալը, մասնագետի կարծիքով, այն է, որ շատերը համոզված են, որ կարող են անհրաժեշտ բոլոր վիտամինները ստանալ սննդից։ Սննդաբանի խոսքով՝ դա հնարավոր է, միայն եթե մարդը լիովին առողջ է, խնդիրներ չունի մարսողության հետ կապված եւ սնվում է բացառապես թարմ ֆերմերային մթերքներով։ Բայց անգամ այս դեպքում վիտամին D-ի պակասն անհնար է լրացնել մթերքների օգնությամբ՝ ապրելով այնպիսի շրջաններում, որտեղ արեւոտ օրերը քիչ են։