FROM MARS հետազոտական խումբը նշել է, թե որ ամսում են ծնվում ամենասեքսուալ մարդիկ։ Փորձագետներն իրենց եզրակացություններն արել են՝ հիմնվելով աշխարհի 500 ամենագրավիչ հայտնիների վարկանիշային աղյուսակի վրա, որը կազմել է Ranker պորտալը:

Առաջին տեղը զբաղեցրել է ապրիլը. այս ամսին են ծնվել ամենասեքսուալ աստղերից 60-ը: Դրանց թվում են Էմմա Ուոթսոնը, Գալ Գադոթը և Մայքլ Ֆասբենդերը:

Երկրորդ հորիզոնականում օգոստոսն է (51 հայտնի): Այս ամսին են ծնվել Հոլի Բերին, Բլեյք Լայվլին և Քրիս Հեմսվորթը:

Բրոնզին արժանացել է փետրվարը: Ձմռան վերջին ծնված 49 աստղերի թվում են երգչուհի Ռիհանան և դերասան Մայքլ Բի Ջորդանը:

Բաշխելով ամենասեքսուալ աստղերին՝ ըստ իրենց կենդանակերպի նշանների, գիտնականները պարզել են, որ նրանց մեծ մասը Խոյեր են (օրինակ՝ Ռոբերտ Դաունի կրտսերը և Քրիստեն Ստյուարտը), երկրորդ տեղում՝ Ցուլերը (Էմբեր Հերդ, Ջորջ Քլունի), իսկ Առյուծները՝ երրորդ տեղում (Ջենիֆեր Լոուրենս, Ջեյսոն Սթեթհեմ):