Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ն (իսկական անունը՝ Անդրե Ռոմել Յանգ) դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա շտապ հոսպիտալացվել է8 գլխուղեղի անեւրիզմայի պատճառով, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա փաստաբան Պիտեր Պատերնոյին:

Հունվարի սկզբին 55-ամյա երաժիշտին անմիջապես տեղափոխել են Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

«Նա տանն է եւ ապաքինվում է», - հեռուստաալիքին հայտնել է Պատերնոն։ Ռեփերի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Dr. Dre-ն համարվում է ամերիկյան ռեփի կարեւորագույն դեմքերից մեկը։ Նա հայտնի է ոչ միայն անհատական ստեղծագործությամբ, այլեւ ռեփ-կատարողների, այդ թվում Էմինեմի, Snoop Dogg, 50 Cent, 2Pac-ի առավել բարձրագոչ ալբոմների արտադրությամբ: