Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայը եւ նրա դուստրը հիվանդանոց են տեղափոխվել: Նրանք հոսպիտալացվել են Մումբայի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հայտնում է Ren TV -ին։

Նշվում է, որ COVID-19-ի դրական թեստից հետո հայտնի հնդիկ դերասանուհին բուժվում էր տանը։ Սակայն այժմ բժիշկները հոսպիտալացման որոշում են կայացրել։ Կորոնավիրուսը հայտնաբերվել է նաեւ Այշվարիայի սկեսրայրի եւ նրա ամուսնու մոտ։

Կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով աստղի ընտանիքի տունը փակ է։ Բաչչան ընտանիքի առանձնատան բոլոր բնակիչները կարանտինի մեջ են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Այշվարիա Ռայի եւ նրա 8-ամյա դստեր մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: